News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի Հեսիքան գյուղի (Արեւելյան Յավա նահանգ) բնակիչը տուն է վերադարձել սեփական հուղարկավորությունից հետո, գրում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Asia One-ին:

Ամեն ինչ սկսվել էր ՃՏՊ-ից, որում զոհվել էր փաստաթղթեր չունեցող ինչ-որ տղամարդ: Զոհի մարմինն այնքան էր վնասված, որ նրան անհնար էր ճանաչել: Ոստիկանությունը պարզել էր մոտոցիկլետի տիրոջը. նա 40-ամյա շինարարՍունարտոն էր, եւ համարել էր, որ զոհվել է հենց նա:

Տղամարդու աճյունը տվել էին բարեկամներին, որոնք նույնպես չէին կարողացել հաստատել, որ նրանց առջեւ իսկապես Սունարտոյի մնացորդներն են: Տղամարդը հուղարկավորվել էր:

Սակայն յոթ ժամ անց Սունարտոն վերադարձել էր տուն: Պարզվել էր, որ որոշ ժամանակ առաջ նա պարտքով գումար էր վերցրել իր ընկեր Վարիմից եւ որպես գրավ թողել էր մոտոցիկլետը: Ըստ ամենայնի, զոհը հենց Վարիմն էր:

Վարիմի բարեկամներին հայտնել էին նրա մահվան մասին, սակայն ընտանիքը որոշել էր կրկին չհուղարկավորել նրա մարմինը, այլ պարզապես փոխել տապանաքարի վրա նշված անունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ