News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը


ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության եւ ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերեցին ու ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Երեւանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կասկածանքը՝ մաքսանենգ ճանապարհով ապօրինի թմրամիջոց Հայաստան ներկրելը, պահելը, օգտագործելն ու իրացնելն էր։

Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր տեսակի դեղահաբերեր, կոկայինի նմանվող զանգված։ Նրա դրամապանակում եւս կոկայինի նմանվող զանգվածներ կային, ինչպես եւ մեթամֆետամին։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվեց։ Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ