News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Հրազդանի բաժնում ձեռանարկված միջոցառումների արդյունքում տվյալներ էին ձեռք բերվել, որ նախկինում 2 անգամ դատապարտված, Հրազդանում ապրող 42-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է ինքնաշեն հրազեն, իսկ տանը կից օժանդակ շինությունում թմրամիջոց է պահում եւ օգտագործում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 9-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հարուցվեց քրեական գործ։ Հաջորդ օրը, դատարանի որոշման հիման վրա խուզարկվեց հիշյալ տունն ու օժանդակ շնությունը։ Արդյունքում՝ տան նկուղում հայտնաբերվեցին 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար ինքնաշեն հրազեն, «ՏՕԶ» տեսակի փամփուշտ կրակելու ինքնաշեն սարք, 5,45 մմ տրամաչափի՝ 9, 7,62 մմ տրամաչափի 16 եւ որսորդական հրացանի 10 փամփուշտներ։ Հայտնաբերվեցին նաեւ որսորդական հրացանի փամփուշտի պարկուճ, «ՏՕԶ»-ի 9 փամփուշտ, «Սոկոլ» գրառմամբ վառոդ եւ որսորդական հրացանի փամփուշտներ պատրաստելու պարագաներ։

Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, փամփուշտները 3 տարի առաջ է բերել Արցախից, իսկ ինքնաշեն հրազենն ու սարքը նկուղում է պատրաստել։

Հայտնաբերվածն առգրավվել է։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Քննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ