News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում երրորդ օրն է՝ զգուշացնում են ծայրահեղ հրդեհավտանգ վիճակի մասին, քամին ժամում 110 կիլոմետր ժամ արագություն ունի, եւ շատ ցածր է խոնավությունը։ Էլեկտրալարերի կտրվելու պատճառով, որոնք կարող են հանգեցնել հրդեհումների, էներգետիկական ընկերությունները դիմել են աննախադեպ միջոցների՝ էլեկտրամատակարարումից անջատվել են հարյուր հազարավոր տներ։ Բայց հրդեհներից խուսափել չի հաջողվել, տեղեկացնում է NEWSru.com-ը։

Օջախները բռնկվել են շատ շրջաններում։ Կրակը մոտենում է բնակավայրերին, իրականացվում է բնակչության տարհանում։ Ամենաբարդ վիճակը Հարավային Կալիֆոռնիայում է։ Կալիմեսա քաղաքում (Ռիվերսայդ օկրուգ) այրվել է առնվազն 76 շարժական տուն։ Հրշեջները պայքարում են կրակի դեմ ցամաքից եւ օդից, գործի են դրվել 6 ինքնաթիռ եւ 8 ուղղաթիռ, տեղեկացնում է Stormnews-ը՝ հղում կատարելով CBS Los Angeles հեռուստաալիքին։

Հրդեհը սպառնում է  նաեւ Սիլմար քաղաքին (Լոս Անջելեսի արվարձան)։ Այստեղ նույնպես բնակիչները տարհանվել են։ Առայժմ տուժածներ չկան։

Հյուսիսային Կալիֆոռնիայում հրշեջները կրակի դեմ պայքարում են Մորագա քաղաքի մոտ Կոնտրա Կոստա օկրուգում։ Վտանգավոր գոտում է հայտնվել 140 տուն։

PowerOutage.us-ի տվյալներով՝ նահանգում առանց էլեկտրամատակարարման են մնում 256 հազար տներ։ Էլեկտրաէներգիայի անջատումը լուրջ դժվարություններ է ստեղծում բնակիչների առօրյայում։ Տներում չեն կարողանում օգտվել էլեկտրասարքերից (սառնարան, սալիկ, համակարգիչ, հեռուստացույց, սմարթֆոնների լիցքավորում եւ այլն), չեն գործում վերելակները։ Հոսանքազրկված խանութներում հնարավոր չէ գնել մթերքներ, որոնք սառեցման կարիք ունեն։ Չեղարկվել են պարապմունքները դպրոցներում։

Օրվա մութ ժամերին շատ բնակավայրերում չկա փողոցային լուսավորություն, իսկ ցերեկը խնդիրներ են առաջանում ճանապարհներին լուսացույցերի չաշխատելու պատճառով։ Սանտա Ռոզա քաղաքի խաչմերուկներում (Սոնոմ օկրուգ) բազմաթիվ ՃՏՊ-ներ են տեղի ունեցել։ Վիրավորվել է 5 մարդ։ Վարորդներին կոչ են անում նվազեցնել արագությունը եւ շատ զգույշ լինել։

Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ եղանակային ծայրահեղ պայմանները Կալիֆոռնիայում կպահպանվեն առնվազն եւս երկու օր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2022-ին մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներով 8 քրվարույթ է եղել. 3-ը վերաբերել է աշխատանքային,  5-ը՝ սեռական շահագործմանը
Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ուղղությամբ 2022 թ. կատարված աշխատանքների արդյունքները...
Սյունիքում ՊՆ զինծառայողի հետ կապը կորել է
Առայժմ հստակ չէ՝ արդյո՞ք զինծառայողը մոլորվե՞լ է, թե՞ գերի է ընկել...
Խուլիգանություն Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկում. հայհոյել է ու փորձել է պայթեցնել իր մոտ եղած նռնակը
Մարտի 18-ի երեկոյան ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական...
Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 19-ին, ժամը 20.00-ին, Երևանի Գուրգեն Մահարու փողոցում «Օպել» մակնիշի...
Մեկ օրում բացահայտվել է 60 հանցագործության դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 21-ը...
Վլ.Գասպարյանի անվտանգության ծառայության պետ Արշակ Հակոբյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ. նախաքննությունն ավարտվել է
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 1997-2011 թթ. Պաշտպանության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ