News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ մասի եւ քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերին Ուրցաձոր գյուղի 42-ամյա մի բնակչուհի, օգտվելով տարեկից համագյուղացու բնակարանից բացակայելու եւ տան դուռը բաց լինելու հանգամանքից, անկողնու ներքնակի տակից գողացել է ոսկյա հինգ մատանի:

Կինը հրավիրվել է բաժին եւ տվել ինքնախոստովանական բացատրություն:

Տուժած տղամարդը նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ մտածել է, թե ծանոթներից մեկը տարած կլինի:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պերուի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել Լիմայում հանցավորության աճի պատճառով
Արտակարգ ռեժիմի ընթացքում կսահմանափակվեն քաղաքացիական որոշ իրավունքներ եւ ազատություններ...
Խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա. Դավիթաշենի ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները ստացել...
Արքայազն Էնդրյուի փաստաբաններն ասել են, որ նա պատրաստ է ատենակալների դատին
Արքայազն Էնդրյուի դատապաշտպանների հայտարարությունում մերժվում են նրան ներկայացված բոլոր մեղադրանքները...
Դիլիջանի ոստիկաններն ապօրինի հրացան ու թմրանյութ են հայտնաբերել վագոն-տնակում
Ըստ 26-ամյա երիտասարդի՝ թմրանյութն իրենն է, պատրաստել է վայրաճ կանեփի...
Արցախի Դատախազությունը՝ Սամվել Բաբայանի որդու կողմից քաղաքացի Արթուր Օսիպյանին բռնության ենթարկելու լուրերի մասին
Վերջին օրերին սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում Սամվել Բաբայանի որդու և նրա մերձավոր ազգականների կողմից ԱՀ քաղաքացի Արթուր...
Ընտրական հանձնաժողովի անդամի կեղծ վկայականներ՝ Լոռիում. Մարզի դատախազը ԿԸՀ-ին միջնորդագիր է հասցեագրել
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացված գրության համաձայն՝ թեև նշված անձինք ստացել են տեղամասային ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու...