News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նաիրա Մարգարյանը և Ավագ Ավանեսյանը հանդիպել են «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի պատվիրակներ  Հիլբերտ Վերդյանի և Նիլ Բանսալի հետ։

Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։

Հիլբերտ Վերդյանը հանդիսանում է Quant Network-ի հիմնադիր և գործադիր տնօրենը։  Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են հանրային ծառայություններում Բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառման հնարավորությունները մասնավորապես՝ առողջապահության, հարկային վարչարարության, թվային արժույթների և գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ոլորտներում։

BNP Paribas ֆինանսական խմբի կառավարիչ տնօրեն Նիլ Բանսալի հետ հանդիպման ընթացքում դիտարկվել են ձեռնարկատիրության մենթորների հարթակ գործարկելու մեխանիզմները և հետագա համագործակցության հեռանկարները, որի միջոցով ներուժ ունեցող ՓՄՁ-ները կստանան աճի իմպուլս։

Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվական ռեսուրսներով և համագործակցել նախագծերի շրջանակում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ