News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ մեկնարկեց ԱԱԾ պաշտոնատար անձանց կողմից Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու գործով առաջին դատական նիստը։

Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության համապատասխան բաժնի բաժանմունքի նախկին պետ Էդիկ Ափոյանը, նույն բաժնի օպերլիազոր Գևորգ Գաբրիելյանը և Գոռ Մարտիրոսյանը, որոնց լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Էդիկ Ափոյանը հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձ, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով նույն ծառայության մեկ այլ պաշտոնատար անձի՝  Գևորգ Գաբրիելյանի հետ, շորթմամբ,  ինչպես նաև՝ Գոռ Մարտիրոսյանի օժանդակությամբ, պահանջել և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք։

Ըստ քննության տվյելների՝  հիշյալ անձինք 2019 թվականի հուլիսի 24-ին բաժին են բերել ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող և բնակվող Հնդկաստանի քաղաքացուն և սպառնացել են միջոցներ ձեռնարկել՝ վերջինիս ՀՀ-ից արտաքսելու, անհիմն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, արդյունքում շորթել են առանձնապես խոշոր չափերով՝  17.700 ԱՄՆ դոլար կաշառք, այնուհետև տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, լրացուցիչ պահանջել են ևս 3.700 ԱՄՆ դոլար։

Հիշյալ հանցավոր արարքների կատարման համար Էդիկ Ափոյանին և Գևորգ Գաբրիելյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրանց օժանդակելու համար Գոռ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով և 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ