News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 06
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ավարտել են վերջին երկու ամիսների ընթացքում առեւտրային բանակցությունների առաջին օրը լավատեսական նոտայով, որը կապված է 15 ամիս տեւող առեւտրային պատերազմի թուլացման եւ սակագների բարձրացումը հետաձգելու հեռանկարով, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ու ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը բանակցել են Չինաստանի վարչապետ Լյու Խեի եւ չինացի մյուս բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, բանակցությունները տեւել են շուրջ յոթ ժամ ԱՄՆ-ի Առեւտրային ներկայացուցչության գրասենյակում:

«Մենք շատ լավ բանակցություններ ենք անցկացրել Չինաստանի հետ»,-լրագրողներին ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպման ավարտից հետո: Նա հաստատել է իր ծրագրերն ուրբաթ Սպիտակ տանը Լյուի հետ հադիպելու կապակցությամբ, ինչը լավ նշան է:

Սպիտակ տան ներկայացուցիչը նաեւ ասել է, որ բանակցությունները շատ լավ ընթացք են ունեցել, «հնարավոր է ավելի լավ, քան ակնկալվում էր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ