News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

26-ամյա ճապոնացին, որը մեղադրվում է երիտասարդ փոփ-աստղին հետապնդնելու եւ նրա նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ, պատմել է, որ պարզել է իր զոհի գտնվելու վայրը համացանցում տեղադրված սելֆի լուսանկարում կնոջ աչքում արտացոլվածի միջոցով, հաղորդում է BBC-ը:

Մեղադրյալի խոսքով՝ ուշադիր դիտելով լուսանկարը՝ նա հասկացել է, որ կինը գտնվում է երկաթգծի կայարանում: Որպեսզի պարզի, թե կոնկրետի որում, նա առավելագույն չափով մոտեցրել էր կնոջ աչքի պատկերը, որից հետո օգտվել էր Google Street View հավելվածով, որը եւ հստակ նշել էր վայրը; տղամարդը մեկնել էր այդտեղ, գտել կնոջն ու հետեւել նրան մինչեւ տուն:

Ոստիկանության նյութերում ասվում է, որ Հիբիկի Սատոն հետապնդել է կնոջը սեպտեմբերի 1-ին, պարզել նրա բնակության վայրը, եւ սկսել սեռական ոստնձգություններ կատարել նրա նկատմամբ:

Կարճ ժամանակ անց նա ձերբակալվել է եւ խոստովանել ոստիկաններին, որ երգչուհու վաղեմի երկրպագուն է:

Կնոջ անունը չի նշվում, հայտնի է միայն, որ նա 21 տարեկան է, մամուլն անվանում է նրան «ճապոնական կուռք»:

Հետաքննության ընթացքում Սատոն խոստովանել է, որ ուշադիր ուսումնասիրել է տեսանյութը, որում երգչուհին նկարահանվել է իր տանը եւ տեղադրել համացանցում բոլորին հասանելի կարգավիճակով:

Պատուհանների, վարագույրի դիրքով եւ այն հանգամանքով, թե ինչպես է լույսը ներս թափանցում՝ նա փորձել է պարզել, թե որ հարկում է բնակվում կինը:

Այդ դեպքը նոր շունչ է տվել քննարկումներին այն մասին, թե որքան արագ վիրտուալ հաղորդակցումը կարող է վերաճել իրական սպառնալիքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ