News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրավիճակը Սիրիայի հյուսիսում չի հանգեցնի Կովկասում կտրուկ փոփոխությունների։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայի հյուսիսում, ուղղակի առնչություն չունի Կովկասի հետ, քանի որ դրանք միանգամայն տարբեր ձեւաչափեր են։ Փորձագետը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, չի լինի նաեւ այնտեղից փախստականների մեծ հոսք։ «Ղամիշլիում ապրում են որոշակի քանակությամբ հայեր։ Բացի այդ, բոլոր գործընթացներն ընթանում են Հալեպից եւ Քեսապի կողքի գյուղերից ոչ այնքան հեռու։ Կարելի է ենթադրել, որ կլինի որոշակի միգրացիա այդ վայրերից։ Այլ հարց է, թե որ ուղղությամբ այն կգնա»,- ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ