News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Մարդիկ երբեք չեն տեղափոխվի այլ մոլորակ՝ Արեւային համակարգից դուրս, քանի որ այդտեղ հասնելը շատ երկար ժամանակ է պահանջում, հայտարարել է նոբելյան դափնեկիր, աստղագետ Միշել Մայորը, հաղորդում է HighTech+-ը:

«Եթե խոսենք էքզոմոլորակների մասին, ապա պետք է պարզ լինի, որ մենք չենք գաղթում այնտեղ,-ասել է Մայորը APF-ին տված հարցազրույցում լրագրողների հարցերին պատասխանելիս:-Այդ մոլորակները չափազանց հեռու են մեզնից: Անգամ ամենլավատեսական սցենարի դեպքում, եթե բնակության համար պիտանի մոլորակը լինի ոչ այնքան հեռու, օրինակ, մի քանի տասնյակ լուսային տարի հեռավորության վրա, ինչը շատ չէ եւ կարելի է հարեւանություն համարել, ապա թռիչքը շատ ավելի շատ ժամանակ կպահանջի»:

 «Խոսքը վերաբերում է հարյուր միլիոնավոր օրերին այն տեխնոլոգիաների դեպքում, որոնք մենք ունենք այսօր,-ընդգծել է 77-ամյա գիտնականը:-Մենք պետք է հոգ տանենք մեր մոլորակի մասին, այն հիասքանչ է եւ դեռեւս լիովին պիտանի է կյանքի համար»:

Մայորը հիշեցրել է այդ մասին՝ ցանկանալով կանխել ցանկացած քննարկումները այլ մոլորակ հնարավոր տեղափոխման շուրջ, եթե մենք չկարողանանք շարունակել բնակվել այստեղ:

Երբ Մայորը եւ նրա ուսանող Կելոն նոր էին սկսում էքզոմոլորակների որոնումը, նրանց շարժառիթն էր պատասխանել հարցին, թե արդյոք Տիեզերքում գոյություն ունեն այլ աշխարհներ՝ Երկիր մոլորակը հիշեցնող: Միասին նրանք ստեղծել էին այդ որոնման մեթոդաբանության հիմքը: Իսկ արդեն այժմ գիտնականների հաջորդ սերունդը պետք է որոշի՝ գոյություն ունի՞ արդյոք կյանք ուրիշ մոլորակներում:

Եւ դա պարզելու միակ միջոցը հեռավորության վրա կյանք հայտնաբերելու տեխնոլոգիայի մշակումն է, համարում է նոբելյան դափնեկիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ