News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը Թուրքիային կոչ է արել դադարեցնել ներխուժումը Սիրիայի հյուսիս-արեւելք՝ զգուշացնելով, որ դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Անկարայի համար:

«Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցի ժամանակ Էսպերը հաստատել է, որ ԱՄՆ-ը դեմ է քրդական տարածք Թուրքիայի ներխուժմանը, քանի որ Թուրքիան ռիսկի տակ է դնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիայի ձեռք բերած հաջողությունները»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:

«Չնայած նրան, որ Պենտագոնը հաստատել է, որ մենք գնահատում ենք մեր երկկողմ ռազմավարական կապերը, այդ ներխուժումը լուրջ հետեւանքներ կարող է ունենալ Թուրքիայի համար»,- նշվում է հայտարարության մեջ:

Էսպերն Աքարին ասել է, որ թուրքական ներխուժման դադարեցումը բանակցություններ սկսելու հնարավորություն կտա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ