News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-26-ը կանցկացվեն «Երևանի օրերը Վանաձորում»: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա Երևանի կամերային թատրոնի «Շոու համար 3» ներկայացումը: (Հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Լուսինե Երնջակյան, թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Արա Երնջակյան):

Հոկտեմբերի 25 -ին, ժամը 19:00-ին Հայաստանի պետական կամերգային նվագախումբը դասական երաժշտության հետաքրքիր ծրագրով հանդես կգա Վանաձորի Կզարթմյանի անվան համերգային դահլիճում (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան):

Հոկտեմբերի 26-ին Վանաձորը կնշի նաև քաղաքի տոնը, նույն օրը, ժամը 19:00-ին «Երևանի օրերը Վանաձորում» կեզրափակվեն «Հայքի» հրապարակում: Այդ օրը Վանաձորը նշելու է նաև քաղաքի տոնը: Բացօթյա գալա-համերգին ելույթ կունենան Արամ mp3, «Գաթա բենդը»:

Տպել
Ամենաշատ