News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի ոստիկանը ձերբակալվել է եւ հեռացվել աշխատանքից, երբ հարձակվել է կնոջ վրա հոթ դոգի պատճառով, հաղորդում է FoxNews-ը:

Մենֆիսի ոստիկանության դեպարտամենտից Ռալֆ Քոնֆերը հերթապահում էր տարածաշրջանային բժշկական կենտրոնում: Այդ օրը աշխատակիցները որոշել էին կազմակերպել պիկնիկ: Բժշկական տեխնիկը հարցրել է՝ կարո՞ղ է արդյոք վերցնել բարբեքյուով հոթ դոգ, եւ աշխատակիցներից մեկը պատասխանել է, որ կարող է:

Սակայն, չգիտես ինչու, Քոնֆերն այլ որոշում է կայացրել եւ արգելել է նրան ուտել հոթ դոգ: Ավելի ուշ նա տեսել է, որ կինը չի հետեւել իր ասածին, եւ զայրացել է: Նա խլել է ափսեն կնոջ ձեռքից եւ հրամայել հեռանալ հետեւի դռնով:

Կնոջ խոսքով՝ ինքը փորձել է դուրս գալ մեկ այլ դռնով, սակայն այդ ժամանակ Քոնֆերը գցել է կնոջը գետնին, ծունկը դրել նրա մեջքին եւ ձեռնաշղթաներ կապել: Այնուհետեւ, կնոջ խոսքով, նա առանց պատճառները բացատրելու տեղափոխել է իրեն բանտախուց:

Բժշկական կենտրոնի բուժքույրը կապ է հաստատել Քոնֆերի վերակացուի հետ եւ կարճ ժամանակ անց ազատ արձակվել: Հաղորդվում է, որ նա ստացել է գլխի աջ հատվածում հեմատոմա, կապտուկներ երկու ձեռքերին, եւ ցավ կոնքի եւ մեջքի ներքեւի հատվածում:

Քոնֆերը ձերբակալվել է եւ մեղադրվել հարձակման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ