News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում իշխանությունների պառակտումը ժամանակի հետ ավելանում է, ինչը բացատրվում է նրանով, թե որքան արագ եւ քաոսային կերպով է ձեւավորվել այն խումբը, որն այնուհետեւ ստանձնել է իշխանության ղեկը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ իշխանություններն այժմ փորձում են ներսում որոշակի հենարաններ գտնել, սակայն ինստիտուցիոնալ հենարաններ, օրինակ, իրական քաղաքական կուսակցությունների տեսքով, որոնց թվին չի պատկանում անգամ «Իմ քայլը», դեռեւս չկան: «Դրանք դեռեւս պետք է ստեղծել, եթե, իհարկե, ստեղծվեն: Ներկայիս պայմաններում իշխանությունները փորձում են օգտագործել համագործակցության ցանկացած տարբերակները, այդ թվում՝ «Սասնա ծռերի» հետ: Հավանաբար, այդպիսի ինքնատիպ մարդկանց հետ հանդիպումը այնքան էլ չի կանխատեսվում»,-նշել է նա:

Փորձագետը հավելել է, որ նկատելի են տենդագին փնտրտուքի փորձերը, որ իշխանության ներկայացուցիչները լինեն նվիրված եւ միաժամանակ պրոֆեսիոնալ, այսինքն՝ նկատվում է հակասություն կադրերի լեգիտիմության եւ նրանց կոմպետենտության միջեւ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անսպասելիորեն ընդունել է «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդներին: Դա տեղի է ունեցել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՔԿ-ի վճիռը հրապարակելուց հետո:

Մամուլում շրջանառվում է նաեւ տեղեկատվությունը, որ Փաշինյանն ու «Սասնա ծռերը» պայմանավորվել են 2021 թվականի կեսերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ