News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վերջին 10 տարիների ընթացքում Բաքվի կողմից ձեռնարկվել էին հսկայական ջանքեր և Ղարաբաղյան հակամարտության հարցին ավելի մեծ ակտիվությամբ փորձում է միջամտել Թուրքիան: Այդ մասին հեկտեմբերի 11-ին Ստեփանակերտում անցկացվող Արցախի ընկերների ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Դաշնակցություն Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը: Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը, ըստ նրա, Թուրքիայի աջակցությամբ ակտիվորեն տարածվում է ամբողջ Լատինական Ամերիկայում:

Այստեղ եւս Բաքուն դիմում է այսպես կոչված «խավիարային քաղաքականությանը»՝ փորձելով կաշառել տարբեր քաղաքական և հասարակական գործիչներին, ինչպես անում էր Եվրոպայում: «Նրանք կաշառում են և ֆինանսավորում այնպիսի դիվանագետներին, որոնք կարող են օգնել նրանք առաջ տանել իրենց շահերը որոշ երկրներում»,-ընդգծել է Նալբանդյանը: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը շարունակում է զարգացնել հայերի նկատմամբ ատելություն և վախ առաջացնելուն ուղղված քաղաքականությունը: Դրա հետևանքով, Նալբանդյանի խոսքով, այդ քաղաքականությունը սկսել է տարածվել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև դրա սահմաններից դուրս, մասնավորապես, Լատինական Ամերիկայում: Լատինական Ամերիկայում դա ունի բավականին վտանգավոր դրսևորում:

«Լատինական Ամերիկայի երկրներում ցանկացած մեխանիզմի եւ միջոցի կիրառումը նշանակություն ունի: Մեզ համար կարեւոր է նշել, որ ադրբեջանական դիվանգիտությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ Լատինական Ամերիկայի երկրներում նման քաղաքականություն զարգացնելու համար: Այն խոչընդոտում է միանգամից մի քանի երկրների, ՄԱԿ-ի անդամ հանդիսացող երկրների խաղաղ գոյակցությանը»,- հստակեցրեց ՀՅԴ բյուրոյի նախկին անդամը: Ընդ որում, Նալբանդյանը նշեց, որ հայկական դիվանագիտությունը նաեւ կարողացել է էական հաջողությունների հասնել, հատկապես՝ Ուրուգվայում, եւ դա հանգեցրել է Բաքվի եւ Անկարայի կողմից դիմակայության կտրուկ աճին:

Այդ կապակցությամբ Նալբանդյանը Հայաստանին եւ Արցախին կոչ արեց համակարգված աշխատել՝ Լատինական Ամերիկայի նկատմամբ գործողությունների եւ ռազմավարության ընդհանուր ծրագիր ձեւավորելու համար: Նա զգուշացրեց, որ եթե դա այդպես էլ չարվի, եւ հայ դիվանագետները շուտափույթ ջանքեր չգործադրեն, ապա այդ տարածաշրջանում հայկական կողմի դիվանագիտական հաջողություններն ու ձեռքբերումները հարցականի տակ կդրվեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ