News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կուղարկի մի քանի տասնյակ կործանիչներ այլ ինքնաթիռների եւ հակաօդային պաշտպանության լրացուցիչ միջոցների հետ միասին դեպի Սաուդյան Արաբիա «որպեսզի աջակցի թագավորությանն Իրանի հարձակումներից պաշտպանվելու հարցում»,-հաղորդում է AP-ը:

ԱՄՆ-ը կուղարկի երկու ռմբակոծիչ էսկադրիլիա եւ կործանիչներ, այլ ինքնաթիռներ, Patriot երկու հրթիռային մարտկոց եւ հակահրթիռային պաշտպանության մեկ համակարգ, որը հայտնի է որպես THAAD: ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ աշխատանքում կներգրավվեն շուրջ 1800 զինծառայողներ:

Ռազմական օգնությունն ուղարկվում է՝ ի պատասխան սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հրթիռային եւ անօդաչու սարքերի միջոցով ենթադրյալ հարձակումներին, որում Էր Ռիադն ու Վաշինգտոնը մեղադրել են Իրանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ