News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 19։20-ի սահմաններում Մարտունի-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Վարդենիկ գյուղի վարչական տարածքում, բախվել են Jeep Grand Cherokee մակնիշի 22 PF 221 համարանիշի և КамАЗ մակնիշի 36 DՍ 490 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափեխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափեխվել է Երևան։

Բախման հետևանքով Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձախակողմյան դաշտամիջյան հատվածում, իսկ КамАЗ-ը, որ բարձված է եղել մոլիբդենով, հայտնվել է աջակողմյան դաշտամիջյան հատվածում։

Jeep-ն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ նրա վրա տեղադրված գազաբալոնը բախման տեղից շպրտվել է մոտ 50 մետր հեռու։

Լրատվամիջոցը հայտնում է, որ ըստ ականատեսների՝ Jeep-ի վարորդն ու ուղևորը ամուսիններ էին, և մահացածը կինն է եղել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ