News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 11-ին Սիրիայում ամերիկյան զորքերը հայտնվել են թուրքական դիրքերից հրետանային կրակի տակ: Այս մասին հոկտեմբերի 12-ի լույս գիշերը հայտնել է Պենտագոնը՝ միաժամանակ պահանջելով, որ Թուրքիան «դադարեցնի բոլոր գործողությունները, որոնք կարող էին անհրաժեշտ դարձնել ԱՄՆ-ի կողմից անհապաղ պաշտպանական գործողությունները», հայտնում է DW-ն: 

«Հոկտեմբերի 11-ին մոտ ժամը 21-ին Կոբանի քաղաքի մերձակայքում ԱՄՆ զորքերը թուրքական դիրքերից հրետանային կրակի տակ են հայտնվել»,- հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը՝ ԱՄՆ ՌԾՈՒ 1-ին աստիճանի կապիտան Բրուք ԴեՎոլթը:

Նրա խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել անվտանգության գոտու արտաքին սահմանից մի քանի 100 մետր հեռավորությամբ, ընդ որում՝ թուրք զինվորականները տեղյակ էին այդ շրջանում ամերիկյան զորքերի առկայության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ