News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան Ռուդոլֆ Ջուլիանին հայտնվել է Նյու Յորքի դաշնային դատախազների քննության կենտրոնում, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին: 

Պարբերականի աղբյուրներից մեկը հայտարարել է, որ քննությունը կապված է Ջուլիանիի ջանքերի հետ՝ ուղղված Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի գործունեության խափանմանը:

Նշվում է, որ քննության մեջ շոշափվում են նաեւ 2 բիզնեսմենների անունները, որոնք կապ ունեն Ջուլիանիի հետ. նրանք առանցքային դերակատարում են ունեցել Թրամփի իրավաբանի ձեռնարկած փորձում՝ քննություն սկսելու ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի եւ նրա որդու՝ Հանթերի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ