News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսային զրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ՝ նրան կոչ անելով հնարավորինս արագ դադարեցնել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հաղորդագրությունը:

Ֆրանսիայի եւ ԱՄՆ առաջնորդների զրույցը տեղի է ունեցել ուրբաթ:

«Նա (Մակրոնը - խմբ.) ընդգծել է տարածաշրջանում «Իսլամական պետության» վերստին հայտնվելը կանխելու անհրաժեշտությունը, նրանց աջակցելը, ովքեր մեզ հետ միասին պայքարել են ահաբեկիչների դեմ եւ քաղաքացիական բնակչությանը պաշտապնելը»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Հանրապետության նախագահը կոչ է արել հնարավորինս արագ դադարեցնել թուրքական գործողությունը: Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն առաջիկա օրերին այս հարցում սերտ շփում կպահպանեն»,- նշված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ