News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երևանի ճանապարհային ոստիկանության պետը ազատվել է պաշտոնից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից` նշելով, որ ՀՀ ոստիկանապետ պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով Ճանապարհային ոստիկանությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:

«Արման Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի անձնակազմի գծով տեղակալ: Մեկ այլ հրամանով Երևանի ճաապարհային ոստիկանության պետ է նշանակվել Վահան Էվինյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնը: Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել Արսեն Մարդոյանը»,– ասաց նա:

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Երևանի ճանապարհային ոստիկանության անձնակազմի գծով տեղակալ է նշանակվել Արթուր Բեքթաշյանը, Արմեն Սարգսյանն էլ նշանակվել է Երևանի հաշվառման բաժնի ՄՌՈւ-ի պետ:

Տպել
Ամենաշատ