News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հին տնտեսական հարաբերություններն այլեւս գոյություն ունենալ չեն կարող: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ տնտեսական հեղափոխությունը Հայաստանում մեկնարկած է. «Տնտեսական հեղափոխությունը, եւ ամեն ինչ, ինչը կապված քաղաքակրթության հետ նախ տեղի է ունենում մարդկանց մտքում։ Ինձ համար տնտեսական հեղափոխության ամենամեծ մանիֆեստը Գյումրիում տեղի ունեցած «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունն էր, որը ցույց տվեց, թե որն է տնտեսական հեղափոխության գաղափարաբանությունը։ Այդ գաղափարաբանությունը կրող մարդիկ կան եւ կային դեռ հեղափոխությունից առաջ, հեղափոխությունը չի ստեղծել այդ գաղափարաբանությունը կրող մարդկանց, այդ մարդիկ են ստեղծել հեղափոխությունը»,- ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց 2017 թվականին գրված իր մի հոդված՝ «Հայաստանը տնտեսական թռիչքի շեմին» վերնագրով. «Երբ ես շփվում էի մարդկանց հետ, տեսնում էի, որ Հայաստանում նոր մտածողությամբ նոր սերնդի գործարարների մի հսկա շերտ է ձեւավորվել: Իմ կարծիքով, այս հեղափոխությունը ծնվեց հենց այն անհրաժեշտությունից, որ հին տնտեսական հարաբերություններն այլեւս գոյություն ունենալ չեն կարող: Այսօր տաղանդի մրցակցությունը տնտեսական թիվ մեկ գործոնն է: Թե ինչ կապ, հարաբերություն, բարեկամ ու ծանոթ ունես իշխանության մեջ, ունի զրո նշանակություն քո գործարար հաջողության ու անհաջողության համար: Այսօր տնտեսական մրցակցության թիվ մեկ գործոնն ինտելեկտը, տաղանդն ու ազնվությունն են, ինչպես նաեւ առաքելության գիտակցումը: Եթե գրողը ստեղծում է շատ տաղանդավոր վեպ, դա ինձ համար նույնն է, երբ որեւէ գործարար ստեղծում է տաղանդավոր բրենդ, արտադրանք, որը փոխում է մարդկանց, իրականությունը, հայրենիքը՝ դեպի լավը:

Եկեք փոխենք նախ մեզ, մեր միջավայրը, մեր հայրենիքը, որը պետք է դառնա մեր համընդհանուր երազանքների երկիրը: Այն մի քաղաքական թիմի կամ անհատի երազանքների երկիրը չէ լինելու: Այն լինելու է մեր ազգային երազանքների երկիրը: Տնտեսական հեղափոխությունն մեր երազանքների իրականացման մասին է: Այդ երազանքներն իրականացնելու համար պետք է ունենանք հզոր պետություն, որն ունենալու համար պետք է ունենանք հզոր տնտեսություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ