News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Տնտեսական հեղափոխության հաջող ընթացքն արդեն իսկ անհերքելի փաստ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի իր ելույթում հայտարարեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը։

«Արագածոտնի մարզում, կամ ինչպես ես եմ հաճախ սիրում ասել՝ Հայաստան աշխարհի Արագած սրտում մենք այսօր ներկա ենք մի աննախադեպ միջոցառման, գոնե մեր մարզի համար աննախադեպ թե՛ իր նշանակությամբ, թե՛ իր ծավալով: Մարզի մասին խոսելիս ձեզ վիճակագրական թվերով չեմ ուզում ծանրաբեռնել, մի քանի առանձնահատկության մասին եմ ուզում խոսել: Ծովի մակերեւույթից 1000-4000 մետր բարձրության դիրքն Արագածոտնի մարզը գրավիչ է դարձնում թե' զբոսաշրջության, թե' գյուղատնտեսության եւ թե' արդյունաբերության համար, որոնց հետ կապված նոր ծրագրեր կան»,- ասաց մարզպետը եւ հավելեց, որ մարզում կա նաեւ ահռելի գիտական եւ կրթական պոտենցիալ, սակայն խնդիրը ամեն օր այդ ամենին նոր թափ, նոր շունչ հաղորդելն է։

«Մեր թիմին շատերը կոչում են հեղափոխականների թիմ, նոր եկած մարդկանց թիմ, նոր մոտեցումներ ունեցող մարդկանց թիմ։ Անկեղծ պետք է լինեմ, որոշ շրջանակների մոտ դա ինչ-որ կասկածի կամ անորոշության տեղիք է տալիս։ Բայց մենք չենք խուսափում այդ փոքր կասկածից, որովհետեւ մարդիկ քիչ են հավատացել: Մենք միշտ վարչապետի գլխավորությամբ ասել ենք՝ մի հավատացեք մեզ, այլ հավատացեք ինքներդ ձեզ։ Անցած տարվա գարնանն ամեն մեկը հավատաց ինքն իրեն, հասկացավ ու գնահատեց իր դերը ամբողջության մեջ։ Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչը թե Հայաստանից դուրս գտնվողների եւ թե ներսում գտնվողների համար անհնարին էր թվում»,- ասաց Դավիթ Գեւորգյանը։

Մարզպետը նկատեց, որ տնտեսական հեղափոխության հաջող ընթացքն արդեն նկատվում է, եւ դա անհերքելի փաստ է. «Պարոն վարչապետն ազդարարեց Հայաստանում մեկնարկող տնտեսական հեղափոխության մասին եւ բազմաթիվ տնտեսագետներ ինչ-որ կիսահաշվարկներ են փորձում ներկայացնել՝ ապացուցելու համար, որ տնտեսական հեղափոխությունը հնարավոր չէ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից թույլտվություն ստանալով՝ մարզպետը առաջին անգամ պատմեց 2018 թվականի իրադարձություններից մի հատված.

«Իրադարձությունները տեղափոխվել էին արդեն Երեւան։ Երեւանյան երեկոներից մեկում, երբ մի սենյակում Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի հետ քննարկում էինք հաջորդ օրվա անելիքները, Արայիկ Հարությունյանը օրվա լրահոսն էր կարդում: Ասաց, որ ռադիոտան հայտնի գործի առնչությամբ քրեական գործ է հարուցվել եւ գուցե ձերբակալություն լինեն: Նիկոլ Փաշինյանը զարմացած նայեց եւ ասաց. «Ի՞նչ քրեական գործ, ի՞նչ ձերբակալություն։ Եթե ժողովրդին չենք կարողանալու հասցնել իրենց հաղթական նպատակին, ուրեմն ես քաղաքականության մեջ էլ անելիք չունեմ»: Ես վստահ եմ, որ տնտեսական հեղափոխությունը հաջողելու է։ Այսինքն՝ պետք է հաջողել, այլ տարբերակ չկա»։

Տպել
Ամենաշատ