News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայի հյուսիսում հարձակում իրականացնող Թուրքիայի ԶՈՒ-ն եւ ընդդիմադիր «Սիրիական ազգային բանակը» իրենց վերահսկողության տակ են վերցրել ռազմավարական կարեւորություն ունեցող քաղաք Ռաս էլ Այնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:

«Եփրատից արեւելք «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանակում ռազմական հաջող գործողությունների շնորհիվ վերահսկողություն է հաստատվել Ռաս էլ Այն քաղաքի բնակելի թաղամասերի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թուրքիան ավելի վաղ Սիրիայում ռազմական գործողություն էր սկսել քրդական կազմավորումների դեմ, ինչը հարուցել է Վաշինգտոնի խիստ քննադատությունը: Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ գործողության գոտուց ամերիկյան զորքերը դուրս է բերել, բայց միաժամանակ հայտարարել է, որ չի աջակցում Անկարայի գործողություններին: Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում օրինագծեր են հայտնվել, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսում Սիրիայում ԱՄՆ-ին դաշնակից կազմավորումների դեմ գործողության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ