News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող է դառնալ ծրագրային ապահովման արտոնագրման  տարածաշրջանային կենտրոն: Այս մասին այսօր «Մտավոր սեփականության պաշտպանություն եւ վենչուրային ներդրումների խթանում» համաժողովի բացման ժամանակ ասաց Orion Worldwide Innovation-ի տնօրեն Էմմա Առաքելյանը:

Առաքելյանը նշեց, որ ներկայումս ծրագրային ապահովման արտոնագրումն իրականացվում է միայն ԱՄՆ-ում: Նրա խոսքով՝ Armenian Bar Association-ը մշակել է օրենսդրական բարեփոխումների փաթեթ, որոնցով նախատեսվում է նաեւ սոֆթվեյր-արտոնագրում: Նրա կարծիքով՝ փոփոխությունների ընդունումը Հայաստանը կվերածի ԾԱ արտոնագրման տարածաշրջանային կենտրոնի՝ արտոնագրեր տրամադրելով ոչ միայն տեղական եւ տարածաշրջանային, այլ նաեւ եվրոպական մշակողներին: Առաքելյանը նշեց, որ Միացյալ Նահանգների համեմատությամբ Հայաստանը կունենա մի շարք առավելություններ, քանի որ սոֆթվեյր-արտոնագրումը կիրականացվի նոր մեթոդների օգտագործմամբ:

Armenian Bar Association-ի փորձագետ Լանա Հակոբյանը նշեց, որ ԾԱ ուղղությամբ օրենսդրական վերափոխումները մտավոր սեփականության պաշտպանության մասին օրենքում կսահմանափակվեն 2 դրույթով: Մասնավորապես՝ ԾԱ-ն հանել արտոնագրման ոչ ենթակա բացառությունների ցանկից: Դրանից բացի, օրենսդրական մակարդակով կհաստատվեն այն պարամետրերը, որոնց համապատասխանելու դեպքում ԾԱ-ն արտոնագրման ենթակա կլինի: Հակոբյանն ընդգծեց, որ АВА-ի մասնագետներն առաջարկում են չգնալ ԱՄՆ-ում հաստատված արտոնագրման սխեմայով, այլ զրոյից ստեղծել սեփականը: Նման որոշումը պարզաբանելով՝ նա նշեց, որ Միացյալ Նահանգներում գործող օրենսդրությունը շատ դեպքերում բարդացնում է արտոնագրեր տրամադրելու ընթացակարգը, որոնք առանց այն էլ տրվում են ոչ ավելի, քան 20 տարով: «Մենք ձգտել ենք խուսափել բարդ ձեւակերպումներից, որոնք կարող են տարբեր կերպ մեկնաբանվել»,- հայտարարեց Հակոբյանը՝ հավելելով, որ ընթացակարգը պետք է հնարավորինս դյուրացված լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ