News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում մտավոր սեփականության պաշտպանությունը նոր մակարդակի կբարձրանա: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և «Հայ իրավաբանների համաշխարհային ասոցիացիան» (Armenian Bar Association) համատեղ մեկնարկում են մտավոր սեփականության պաշտպանության և վենչուրային ներդրումների խթանմանն ուղղված մասնագիտական քննարկումներ:

Գագաթաժողովի պատակն է՝ խթանել նորմատիվ իրավական դաշտի բարեփոխման գործընթաց: Հայաստանից և աշխարհի այլ երկրներից (Ռուսաստան, Գերմանիա, ԱՄՆ և այլն), առաջատար հայ իրավաբաններ կներկայացնեն բարեփոխումների իրենց տեսլականը: Գագաթաժողովի ընթացքում քննարկվելու են նշված նպատակին հասնելու համար Հայաստանի օրենսդրական դաշտում և ինստիտուցիոնալ կառուցվածքում անհրաժեշտ հիմնարար փոփոխություններին ուղղված առաջարկությունները՝ մշակված ABA կողմից: 

Խոսելով մտավոր սեփականության պաշտպանության մասին՝ Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն նշեց, որ պատշաճ մակարդակով ապահովումը կնպաստի երկրի ինովացիոն ոլորտ ներդրումների ներգրավմանը: «Սթարթափներում ներդրումները յուրահատուկ ներդրումներ են: Անկասկած, 10 սթարթափից կկարողանա աշխատել միայն երկուսը, բայց այս երկուսն իրենց ներդրողների համար մեծ շահույթ կապահովեն»,- հայտարարեց նա: Նախարարը շեշտեց, որ մտավոր սեփականության պատշաճ պաշտպանության առկայությունը կմեծացնի ինովացիոն ոլորտի ներդրումային գրավչությունը՝ ոչ միայն ներդրողների համար, այլ իրենց՝ նորարարների համար: «Եթե մենք ցանկանում ենք, որ նորարարներն իրենց գաղափարները Հայաստանում իրականացնեն, պետք է ապահովենք մտավոր սեփականության պաշտպանության գործուն մեխանիզմներ: Այդ ընկերությունները պետք է վստահ լինեն, որ իրենց տեխնոլոգիաները պաշտպանված են»,- հայտարարեց նախարարը:

Orion Worldwide Innovation-ի տնօրեն Էմմա Առաքելյանն ասաց, որ Հայաստանում մտավոր սեփականության պաշտպանական մեխանիզմների ուժեղացման ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են դեռեւս մեկ տարի առաջ: «Մենք անչափ արագ հայտնաբերեցինք խնդիրները, 6-7 ամսվա ընթացքում մշակվեց բարեփոխումներ անցկացնելու ծրագիրը»,- նշեց նա՝ հավելելով, որ առաջարկվել է փոփոխություններ կատարել 6 ուղղություններում: Նշված ուղղությունների թվում են մտավոր սեփականության իավունքի խախտման համար պատժամիջոցների խստացումը, նմանատիպ գործերը քննելու դատարանների պատրաստակամությունը:
АВА-ի մասնագետները հանգել են այն եզրակացության, որ գործող օրենսդրությունը չափից ավելի խճճված է եւ ոչ արդյունավետ մտավոր սեփականության իրավունքի խախտման աստիճանը գնահատելու համար: Արդյունքում՝ դժվար է պատժամիջոցների եւ փոհատուցման ճիշտ ընթացքը սահմանել: Հայաստանի կառավարությանն առաջարկվում է մտավոր սեփականության իրավունքի խախտման պատճառով վնասի փոխհատուցման հնարավորությունը դիտարկել ԱՄՆ օրենսդրության նմանությամբ:

Առաքելյանի խոսքով՝ ԱՄՆ-ում մտավոր սեփականության իրավունքի խախտման համար պատժամիջոցները տարբեր են՝ կախված պատճառված վնասի մակարդակից: «Դա կարող է լինել խոշոր տուգանք, կարող եւ ազատազրկում լինել»,- հայտարարեց նա:

Առաքելյանը նշեց, որ այս կամ այն պատժամիջոցի կիրառման օրինակները մանրամասն շարադրված են եւ Հայաստանի կառավարություն կներկայացվեն ուսումնասիրելու համար: Նա հույս հայտնեց, որ ներկայացված բարեփոխումները խորհրդարանը կընդունի մինչեւ տարեվերջ եւ արդեն 2020 թվականին ուժի մեջ կմտնեն:

Հակոբ Արշակյանն իր հերթին նշեց, որ կառավարությունն առաջարկությունները կուսումնասիրի, եւ եթե դրանք համապատասխանեն երկրի գործադիր իշխանության պատկերացումներին, հավանություն կստանան: Նա շեշտեց, որ առաջարկությունների փաթեթը մշակվել է սփյուռքի մասնագետների կողմից, որոնք երկար տարիներ աշխատել են մտավոր սեփականության պաշտպանության բարձր մակարդակով համակարգի շրջանակում, ուստի նրանց ավանդը անչափ օգտակար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ