News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Ստորին Սաքսոնիա դաշնային հողերում Գյոթինգենի իշխանությունները շաբաթ մոտ 14 հազար բնակիչների կոչ են արել լքել իրենց տները՝ քաղաքում հայտնաբերված Երկրորդ աշխարհամարտի տարիների ռումբի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քաղաքային վարչակազմին:

Արկի վնասազերծման գործողության հետ կապված զգալիորեն սահմանափակվել է գնացքների երթեւեկությունը: Գյոթինգենի երկաթուղային կայարանը փակ է, շարժակազմերն անցնում են քաղաքում չկանգնելով: Մինչեւ երեկո շրջանի երկնքում, որտեղ ռումբը գտել են, արգելված է օդանավերի եւ այլ թռչող սարքերի թռիչքը:

Ռումբը հայտնաբերվել է անցյալ շաբաթ շինարարական աշխատանքների ժամանակ: Պայթյունավտանգ իրերի չեզոքացման գերմանական ծառայությունը մտադիր է այն վնասազերծել, երբ տարհանումն ամբողջությամբ կավարտվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ