News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Լոնդոնի ոստիկանությունը տեքստային հաղորդագրություններ է ուղարկել քաղաքին կոկաին մատակարարող ալբանացի թմրավաճառների 2000 հաճախորդներին, վերջիններիս օգնություն առաջարկելով թմրակախվածությունից ձերբազատվելու գործում, հաղորդում է Daily Mail-ը։  

Ալբանացի թմրավաճառների զոհերի հեռախոսահամարներն ի հայտ են եկել ձերբակալության ժամանակ բռնագրավված երկու հեռախոսներում։

Ավազակախմբի զոհերի եւ հաճախորդների հայտնաբերման նպատակով ներկայումս իրավապահները «սանրում» են ողջ երկիրը։

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է 12 ալբանացիների, որոնց մոտ եղել է 144 հազար ֆունտ սթերլինգ արժողությամբ 1,2 կգ  կոկաին, կեղծ փաստաթղթեր եւ 20 հազար ֆունտ սթերլինգ կանխիկ գումար։

Ոստիկանությունում հայտնել են, որ հանցագործ խմբավորման գործունեության հետաքննությունը տեւել է ութ ամիս։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ