News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Առավոտյան շուտ արթնանալը կապված է տնտեսության կառուցվածքի հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե հիմնական աշխատանքը տոնավաճառում բան վաճառելն է, առավոտ շուտ արթնանալու պատճառ չկա, բայց եթե մարդը գործարանում է աշխատում, արտադրական պրոցեսի հետ է կապված, իրա համար էդ ժամերը շատ կարեւոր են, ինքը պետք է շուտ արթնանա»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ վերջին շրջանում վաղ առավոտյան ավելի շատ մարդկանց է հանդիպում փողոցում:

Գործարարներից մեկն էլ բողոքեց, որ աշխատողները  չեն կարողանում շուտ արթնանալ եւ 11:00-ից շուտ էլ չի կարողանում հանդիպումներ կազմակերպել;

Գործարարը կատակեց, որ կարելի է ժամը  07:00-ին լայվեր անել, ինչին Փաշինյանը պատասխանեց, որ արել է ու շատ դեպքերում լայվի տակ մեկնաբանություն են գրում. «Թող քնենք, Փաշինյան»:

Տպել
Ամենաշատ