News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ, Լիբերալ կուսակցության առաջնորդ Ջասթին Թրյուդոն ելույթ է ունեցել նախընտրական արշավի շրջանակում անցկացվող միջոցառման ժամանակ զրահապատ բաճկոնով, հաղորդում է CBC News-ը:

Նա ելույթ է ունեցել իր հազարավոր կողմնակիցների առաջ Միսիսոգում 90-րոպեանոց ուշացմամբ, իսկ նրա անվտանգությունն ուժեղացված էր:

Հավաքվածների առջեւ ելույթ ունեցող լիբերալների առաջնորդին շրջապատել էին անվտանգության ծառայության աշխատակիցները «ծանր ուսապարկերով»: Բացի այդ, Կանադայի վարչապետին պետք է ներկայացներ իր տիկին Սոֆի Գրեգուար Թրյուդոն, սակայն նա այդպես էլ չէր հայտնվել բեմում:

Թրյուդոյի ելույթն անցել է առանց միջադեպերի: Ընդ որում՝ տեղի ունեցածի մանրամասները ներկայացնելու խնդրանքը չի մեկնաբանվել Լիբերալ կուսակցության կողմից:

Անվտանգության արտակարգ միջոցառումները ձեռնարկվել էին նախընտրական արշավի ժամանակ բռնության նկատմամբ աճող վախերի ֆոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել