News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Երեկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վթարի է ենթարկվել Ան-72 օդանավին  շատերը սխալմամբ շարունակում են վերագրել հայկական պատկանելիություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը։

«Երեկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վթարի է ենթարկվել Ան-72 օդանավ (գործարանային համարը`36572020385):

Օդանավը շահագործվելիս է եղել ԿԴՀ Ռազմաօդային ուժերի կողմից և կրել է A-72903 գրանցման նիշերը: Գոմա-Կինշասսա թռիչքի ժամանակ Տեղափոխելիս է եղել երկրի նախագահի ավտոմեքենան:

Քանի որ մինչ 2016 թ օդանավը շահագործվել է Հայաստանում գրանցված «Սաութ Էյրլայնզ» ընկերությունում, շատերը սխալմամբ շարունակում են այդ օդանավին վերագրել հայկական պատկանելիություն:

Տեղեկացնում եմ` ЕК-72903 գրանցմամբ օդանավը հայկական քաղաքացիական օդանավերի ռեեստրից հանված է դեռևս 2016թ:

«Սաութ Էյրլայնզ» ավիաընկերությունը իր գործունեությունը դադարեցրել է դեռևս 2017 թ:

Վթարված օդանավը կրել է ԿԴՀ ՌՕՈւ А-72903 գրանցման համարները:

Անձնակազմում ՀՀ ոչ մի քաղաքացի չի եղել:

Ապագրանցումից հետո նույն սեփականատիրոջ կողմից օդանավերի հայկական գրանցման նիշերը անօրինկան կրելու հարցի հետաքննությունը սկսվել է մինչ այս վթարը և ձեռնարկվում են են համապատասխան քայլեր:

Կարծում եմ այսքանը բավական է թեմայի շուրջ շահարկումները դադարեցնելու համար»,–նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեւանցին խոստովանեց Վեդիում կատարածը. Գողոնը դեռ չեն գտել
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ…
Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը
Դատական նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանը մերժեց պաշտպանների…
Շշի Մելոյի մահափորձի գործ. վերջինիս մեքենան դեպքի վայրից հեռացնելու փաստի առթիվ քրգործն արդեն դատարանում է
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել հանցագործության դեպքի վայրից ավտոմեքենան հեռացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը...
«Սյունիք» ՋՕԸ տնօրինությունն ավելի քան 57,5 մլն դրամ է յուրացրել, ապա ոչնչացրել փաստաթղթերը. Նոր բացահայտում
Ոստիկանները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը…
Հեռուստատեսությամբ անգամ չեմ տեսել նման տեսարան. Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կրկին վատացավ...
Ոստիկանները կանխել են վճարային տերմինալի գողությունը․ երիտասարդները դեպքի վայրից բերման են ենթարկվել
«Թել Սելլ» ընկերության անվտանգության պատասխանատուից հաղորդում է ընդունվել…
Ամենաշատ