News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հետ միություն կազմած Սիրիայում գտնվող ուժերը վերահսկողության ներքո վերցրել են Սուլուկ քաղաքը թուրքական զորքերի՝ Սիրիայի հյուսիս-արեւելք ներխուժման հինգերորդ օրը, հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:

Աղբյուրները հաղորդում են, որ կիրակի սահմանից շուրջ 10 կմ հեռավորության վրա գտնվող ռազմավարական խաչմերուկում տեղակայված քաղաքի կենտրոնն ազատագրվել էր սիրիական քրդերի զորքերից:

Իր հերթին Associated Press գործակալության քուրդ աղբյուրը հայտնել է քաղաքի շրջանում ընթացող դաժան պայքարի մասին:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը թվիթերյան իր էջում հայտարարել է 480 քուրդ զինյալներին «չեզոքացնելու» մասին:

Հաղորդվում է նաեւ մի քանի ռումբերի վերաբերյալ, որոնք Սիրիայի տարածքից արձակվել են Շանլիուրֆա սահմանամերձ նահանգի ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ