News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը գտել է խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի հազվագյուտ լուսանկարները, որտեղ վերջինս լուսանկարված է ամերիկացի աստղագնաց Նիլ Արմսթրոնգի հետ: Լուսանկարները նա տեղադրել էր Instagram-ի իր էջում՝ ցավակցություն հայտնելով Լեոնովի մահվան կապակցությամբ, հաղորդում է Լենտա.Ռու-ն:

«Մենք իսկական հերոս ենք կորցրել: Ալեքսեյ Լեոնովն առաջին մարդն էր, որը մեկնել էր տիեզերք, եւ նա առաջինը կլիներ նաեւ Լուսնի վրա, եթե ռուսները չկորցնեին իմպուլսը տիեզերական մրցավազքում»,-նշել է Մեյը:

Կիթառահարը հավելել է, որ մի քանի անգամ հանդիպել է Լեոնովին, եւ հիշել նրան որպես «իր տեսակում եզակի մարդ»՝ նշելով, որ չնայած նրա բոլոր ձեռքբերումներին՝ նա բավականին համեստ էր շփման մեջ:

Լեոնովի, որն առաջին մարդն էր բաց տիեզերքում, եւ Արմսթրոնգի, որն առաջինն էր ոտք դրել Լուսնի վրա, լուսանկարների հետ նա հրապարակել է իր սեփական նկարները խորհրդային տիեզերագնացի հետ: «Մենք բոլորս աղքատացել ենք առանց նրա»,-գրել է Queen-ի երաժիշտը:

85-ամյա տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը կյանքից հեռացել է հոկտեմբերի 11-ին: Նրա մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն էր:

1965 թվականի մարտի 18-ին Լեոնովն աշխարհում առաջին անգամ մեկնել էր բաց տիեզերք: Տասը տարի անց իր երկրորդ եւ վերջին թռիչքի ժամանակ պատմության մեջ առաջին անգամ մասնակցել էր խորհրդային «Սոյուզ-19» եւ ամերիկյան Apollo 21 տիեզերանավերի կցմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լեգենդար լուսանկարիչ Թերրի Օ՛Նեյլը, որն աշխատել է Beatles եւ Rolling Stones խմբերի հետ
«Վերջին 60 տարվա ընթացքում ամենալեգենդար վարպետներից մեկի՝ այդ լուսանկարչի լուսանկարները հավերժ կման մեր հիշողություններում, սրտերում եւ մտքերում»,- ասվում է Օ՛Նեյլի պաշտոնական մահախոսականում...
56 տարեկանում մահացել է նախկին պատգամավոր Հովհաննես Ահարոնյանը
Նախաձեռնել և ակտիվորեն մասնակցել է ԼՂՀ ինքնորոշման…
Արմեն Ջիգարխանյանին կրկին հիվանդանոց են տեղափոխել
«Արմեն Բորիսովիչը վերակենդանացման բաժնում չէ: Նա ամեն 2-3 ամիսը մեկ հետազոտվում է...
Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող մոդելյոր Պատրիկ Լուի Վիտոնը
Ֆրանսիական Louis Vuitton մոդայի տունը հիմնադրվել է 1854 թվականին․․․
Թուրքիայում վաճառքի է հանվել Հայոց պատրիարքի ծառայողական նախկին մեքենան (ֆոտո)
Cadillac մակնիշի շքեղ մեքենան...
Կատրին Դենյովը նկարահանումների ժամանակ ինսուլտ է տարել
Դենյովը հոսպիտալացվել էր Փարիզում, սակայն ընտանիքը չի ասել հաստատության անվանումը․․․
Ամենաշատ