News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսահայ անվանի նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին ու հարազատներին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

«Ցավով տեղեկացա նշանավոր նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան մասին:

Սեբաստիայում ծնված ու Ֆրանսիայում ապրած արվեստագետը շուրջ մեկ դար՝ իր ապրած տարիների չափով Հայաստան-Սփյուռք մշակութային ինքնատիպ կամուրջ էր:

Ռիշար Ժերանյանը միշտ կապված էր Հայաստանին, ուր այցելում էր հաճախ, ցուցադրում իր գործերը, դրանք նվիրում հայրենիքին։

Նրա ստեղծագործության մեջ միշտ ներկա էր հայկական շունչը, որը նրա կտավների միջով ձգվում էր Փարիզից մինչև Երևան, Նյու Յորքից Բեյրութ՝ այնտեղ, ուր հայ կար, այնտեղ, ուր ցուցադրվում էին նրա աշխատանքները»,-նշված է հեռագրի մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Ջիգարխանյանին կրկին հիվանդանոց են տեղափոխել
«Արմեն Բորիսովիչը վերակենդանացման բաժնում չէ: Նա ամեն 2-3 ամիսը մեկ հետազոտվում է...
Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող մոդելյոր Պատրիկ Լուի Վիտոնը
Ֆրանսիական Louis Vuitton մոդայի տունը հիմնադրվել է 1854 թվականին․․․
Թուրքիայում վաճառքի է հանվել Հայոց պատրիարքի ծառայողական նախկին մեքենան (ֆոտո)
Cadillac մակնիշի շքեղ մեքենան...
Կատրին Դենյովը նկարահանումների ժամանակ ինսուլտ է տարել
Դենյովը հոսպիտալացվել էր Փարիզում, սակայն ընտանիքը չի ասել հաստատության անվանումը․․․
Մահացել է ֆրանսիացի աստղ Մարի Լաֆորեն, որը նկարահանվել է Դելոնի եւ Բելմոնդոյի հետ
Մեծ բեմում առաջին անգամ ելույթ է ունեցել 19 տարեկանում ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի «Աստղի ծնունդը» մրցույթում…
Մահացել է դերասան Բրայան Տարանտինան, որը խաղացել է «Դոննի Բրասկո» դրամայում
Տեղ հասած ոստիկանները եւ բժիշկները դիակի կողքին սպիտակ փոշի են հայտնաբերել...
Ֆոտոռեպորտաժներ