News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 27
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով Հայաստան կժամանի հոկտեմբերի 15-ին, տեղեկացրել է Վրաստանի պատգամավոր Էնզել Մկոյանը, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն:

Դա կլինի վարչապետի պաշտոնում Գախարիայի առաջին այցը Հայաստան: Նա ստանձնել է Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը սեպտեբերի 8-ին:

«Պարոն Գախարիան մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան հոկտեմբերի 15-ին: Պատվիրակության կազմում, ամենայն հավանականությամբ, կներառվեն արտաքին գործերի, ներքին գործերի եւ էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաեւ խորհրդարանի փոխխոսնակը»,- Sputnik-Արմենիա գործակալությունը մեջբերել է Մկոյանի խոսքերը:

Գախարիան սկսել է իր տարածաշրջանային այցերն Ադրբեջանից, ուր նա մեկնել էր հոկտեմբերի 9-ին: Վրաստանի վարչապետը Երեւանից կուղեւորվի Թուրքիա:

Գախարիան ընդհանուր առմամբ երկու անգամ այցելել է Երեւան որպես Վրաստանի էկոնոմիկայի նախարար 2017 թվականի հունիսին եւ որպես ՆԳ նախարար 2018-ի փետրվարին:

Վրաստանն ու Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի հուլիսի 17-ին: Երկրները համագործակցում են մի շարք ոլորտներում: Առավել ինտեսիվ համագործակցությունը առեւտրի ոլորտում է: Երկրների միջեւ գործում է ազատ առեւտրի ռեժիմ, եւ Հայաստանը համարվում է Վրաստանի հիմնական տասն առեւտրային գործընկերներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի ԱԳՆ. Եղբայրական Հայաստանին բարեկեցություն եւ հաջողություն ենք մաղթում
Սրտանց շնորհավորում ենք մեր բարեկամ հայ ժողովրդին եւ Հայաստանի կառավարությանը՝ Անկախության օրվա առթիվ․․․
ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող Վրաստանի քաղաքացիները կկարողանան գալ Հայաստան.ԿԳՄՍ
Համաձայն Պարետի թույլտվության՝ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող Վրաստանի 592 քաղաքացու հնարավորություն կտրվի մուտք գործել ՀՀ տարածք՝ սեպտեմբերի 15-ից…
Դավիթ Տոնոյանն ընդունել է Վրաստանի դեսպանին. Քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցությունը
Հաշվի առնելով երկու երկրների անվտանգության ապահովման փոխկապակցվածությունը՝ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ...
Մնացականյանը իր զորակցությունն է հայտնել Վրաստանի ԱԳ նախարարին՝ Դուշեթի շրջանում ողբերգական վթարի կապակցությամբ
Արտգործնախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ կարեւորելով բազմաոլորտ համագործակցության հետագա…
«Հրապարակ». Հայաստանից գնացքները չեն կարող հասնել Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներ
Ստացվում է՝ 16 օր բեռնափոխադրում չի իրականացվի, մինչդեռ երկաթուղով են Հայաստան ներկրվում բենզին ու դիզվառելիք, պարենային...
Վրաստանը վերահաստատել է իր պատրաստակամությունն օգնել ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում
«Վրացական կողմն աջակցություն կցուցաբերի` կախված այն կարիքներից, որոնք կնշի հայկական կողմը․․․