News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Թագավորական տնից հեռացրել են արքայազն Կառլ Ֆիլիպի երկու երեխաներին եւ Մադլեն արքայադստեր երեք երեխաներին՝ թագավոր Գուստավ XVI-ի կրտսերի ժառանգներին, հաղորդում է Կոմերսանտ FM-ը:

Նրանց կենսագրությունները հեռացվել են թագավորական կայքից, այսուհետ նրանք չեն ստանա ապրուստի համար գումար երկրի հարկատուներից: Սակայն նրանք համարվում են արքայական ընտանիքի անդամ եւ պահպանում են հերցոգների իրենց տիտղոսները: Արքայադուստր Մադլենն ու իր եղբայր արքայազն Կարլ Ֆիլիպը ողջունել են հոր որոշումը: Նրանք համարում են, որ դա դրական փոփոխություն է իրենց ժառանգների կյանքում:

Թագավոր Կարլ Գուստավ XVI-ը ցանկացել է առավելագույնս ազնիվ լինել երեխաների եւ թոռների հետ եւ կենտրոնանալ ապագա գահաժառանգներին նախապատրաստելու շուրջ, հայտնել է թագավորական տան ներկայացուցիչ մարշալ Ֆրեդերիկ Վերսելը  «Կոմերսանտ FM»-ին տված հարցազրույցում: «Մենք տեսել ենք, թե որքան է մեծացել թագավորական ընտանիքը վերջին տասը տարիների ընթացքում: Թագավորը որոշել է զրկել արքայական կարգավիճակից իր կրտսեր երեխաների՝ արքայադուստր Մադլենի եւ արքայազն Կարլ Ֆիլիպի թոռներին: Նա արել է դա երկրի ապագա ղեկավարին՝  ավագ արքայադուստր Վիկտորիային եւ նրա երեխաներին նախապատրաստելու ուղղությամբ կենտրոնանալու համար»,-ասել է նա:

Մի քանի տարի առաջ շվեդական մամուլը գրում էր, որ թագավորական ընտանիքի ծախսերն ավելանում են ամեն տարի եւ լավ կլիներ կրճատել դրանք: Սակայն թագավորի եկամուտների ֆինանսական հաշվետվողականությունը չի ենթարկվում արտաքին դիտարկումներին, այդ իսկ պատճառով այդ թիվը հստակ հնարավոր չէ պարզել: Թագավորի ծախսերի վերջին տվյալները 2015 թվականին են ճշտվել: Այդ ժամանակ թագավորական ընտանիքի համար ծախսվել էր շուրջ 65 մլն շվեդական կրոն կամ գրեթե 6.5 մլն եվրո: Հարկատուների գումարները ծախսվում են, մասնավորապես, միապետերի ուղեւորությունների, ինչպես նաեւ ախոռներն ու Կարլ Գուստավ XVI-ի ավտոպարկը սպասարկելու համար: Դրանում առկա են ոչ միայն ժամանակակից ավտոմեքենաները, այլ նաեւ հինավուրց փոխադրամիջոցները: Պալատների եւ թագավորական գեղանկարչական հավաքածուների ծախսերն առանձին են վճարվում: Այդ ուղղությամբ պետական բյուջեից տրամադրվում է տարեկան շուրջ 62.5 մլն կրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ