News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կիրակի Extinction Rebellion շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված շարժման մի քանի կողմնակիցներ կազմակերպել են սպոնտան բողոքի ցույց Փարիզի Լուվրի շենքի առջեւ. նրանցից մեկն անգամ բարձրացել է պալատի առաջ ամենաբարձր ապակե բուրգի վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով BFM հեռուստաալիքին:

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16:30-ի շրջանում: Համաձայն եթերում ցուցադրված կադրերի՝ երիտասարդ տղամարդը բարձրացել է մինչեւ բուրգի կեսը դրա կողային մասով հատուկ սարքավորման օգնությամբ: Այնուհետեւ նա ամրացրել է կանաչ դրոշ հուշարձանի վրա եւ իջել ցած, որտեղ նրան արդեն սպասում էին ոստիկանները:

Իր հերթին France Info  ռադիոկայանը նշում է, որ մեկ ժամ անց իրավապահները դեռեւս հարցաքննում էին աիտիվիստին, երբ մյուս ցուցարարները կանգնած էին կողք-կողքի՝ ձեռքերում բռնած «Արտակարգ դրություն» գրառմամբ պաստառը, որը նրանց կարծիքով նկարագրում է շրջակա միջավայրի վիճակը: Ներկայումս բուրգի վրա ամրացված դրոշն արդեն հանվել է, պարզաբանում է ռադիոկայանը, որի տեղեկություններով՝ ոստիկանությունը ազատ է արձակել երիտասարդ տղամարդուն, իսկ առաջադրված մեղադրանքների մասին տեղեկատվություն դեռեւս չկա:

Դա, թերեւս, շրջակա միջավայրի պաշտպանների առաջին ցույցը չէ. ավելի վաղ՝ շաբաթ, Extinction Rebellion շարժման ակտիվիստները փակել էին Ֆրանսիայի Ազգային ժողովի մոտ փողոցներն ու կամուրջը, իսկ դրանից մեկ շաբաթ առաջ կազմակերպել էին պիկետ Իտալիայի հրապարակում գտնվող առեւտրի կենտրոնում եւ հինգ օրով զբաղեցրել էին Շաթլե հրապարակում տարածք: Ուրբաթ ցուցարարները, որոնց շրջանում կային բազմաթիվ հեծանվորդներ, տեղափոխվել էին Փարիզի զբոսաշրջային գոտու արեւմտյան հատված եւ մի քանի րոպեով արգելափակել ավտոերթեւեկությունը գեներալ Շարլ դե Գոլի հրապարակում, ինչպես նաեւ բարձրացրել էին Extinction Rebellion կազմակերպության դրոշը Հաղթական կամարի վերեւում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ