News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում  են SHAMSHYAN.com-ը:

Ժամը 20:40-ի սահմաններում, Opel մակնիշի 34 MQ 939 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Սարի թաղ տանող հատվածում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարերին, և առաջ ընթանալով բախվել ապառաժ քարերին ու հայտնվել քարերից մեկի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխեց հիվանդանոց: Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ հենց ահազանգել էին շտապօգնություն, և ըստ նրանց հայտնածի, բժիշկները ժամանել են շատ արագ: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ