News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որպեսզի Թուրքիան եւ քրդերը թույլ չտան, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կալանավորված գրոհայինները փախչեն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«ԱՄՆ-ը պահում է ԻՊ ամենավատ կալանավորներին։  Թուրքիան եւ քրդերը չպետք է թույլ տան նրանց փախչել։ Եվրոպան պետք է նրանց վերցներ բազմաթիվ պահանջներից հետո։ Նրանք պետք է դա անեն հիմա։ Նրանք երբեք չեն գա ԱՄՆ, նրանց այստեղ չեն թողնի»,- գրել է Թրամփը Թվիթերում։

Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ Անկարայի ռազմական գործողության ֆոնին ի հայտ են եկել տեղեկություններ իլիպական բանտարկյալների փախուստի մասին ԱՄՆ դաշնակից SDF կազմավորումների բանտերից։ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը անցած շաբաթ լրագրողներին ասել է, որ Թուրքիայի գործողության գոտում կարող են հայտնվել ԻՊ բանտարկյալ գրոհայիններ եւ նրանց ընտանիքների անդամներ։

ԱՄՆ-ը ավելի վաղ փորձում էր մի շարք երկրներից պահանջել, որպեսզի ապահովեն իրենց քաղաքացի-գրոհայինների հայրենադարձությունը, որպեսզի նրանց դատեն հայրենիքում։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել է «Խաղաղության ակունք» գործողություն սկսելու մասին Սիրիայի հյուսիսում՝ ուղղված Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Թուրքական ավիացիան նույն օրը հարվածներ է հասցրել Ռաս էլ Այն քաղաքին եւ սիրիական մի շարք այլ քաղաքների երկու երկրների սահմանին։

Ավելի ուշ հայտարարվել էր վերգետնյա գործողություն սկսելու մասին։ Շաբաթ օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ թուրքական զինվորականները եւ սիրիական զինված ընդդիմությունը վերահսկողության տակ են վերցրել Ռաս էլ Այնը, իսկ կիրակի Anadolu գործակալությունը տեղեկացրել է Թել Աբյադ քաղաքի վերահսկման մասին։

Սիրիական իշխանությունները քանիցս դատապարտել են Թուրքիայի օկուպացիոն քաղաքականությունը Սիրիայի հյուսիսում։ Ռուսաստանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է խուսափի գործողություններից, որոնք կարող են խանգարել սիրիական հակամարտության կարգավորմանը, որը շարունակվում է 2011 թվականից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ