News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Չժի Ինի վարկանիշը հասել է պատմական նվազագույնի: Բնակչության կողմից երկրի ղեկավարի աջակցության մակարդակը հասել է 41,4 տոկոսի: Նման տվյալներ է հրապարակել Realmeter հետազոտական գործակալությունը: 

Հարավկորեացի առաջնորդի քաղաքականությունը բացասաբար են գնահատել հարցվածների 56 տոկոսը: Ընդ որում, 45 տոկոսը կարծում է, որ նախագահը «ծայրաստիճան վատ» է կատարում իր պարտականությունները: Մեկ շաբաթվա ընթացքում այդ ցուցանիշն աճել է 5 տոկոսով:

Փորձագետների կարծիքով՝ Մուն Չժե Ինի վարկանիշը սկսել է կտրուկ անկում ապրել կոռուպցիայի մեջ մեղադրվող արդարադատության նախարար Չո Գուկի նշանակումից հետո, հաղորդում է RG-ը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ