News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պոմպեյում հայտնաբերվել է ռեալիստականությամբ արտասովոր որմնանկար՝ գլադիատորների մարտի տեսարանով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Le Figaro-ին։

Հնագիտական պարկի տնօրեն Մասիմո Օսանան հնագույն որմնանկարը, որը գտնվել է շինության նկուղում, որը, ենթադրաբար, պանդոկ է եղել, անվանել է «ունիկալ» եւ չափազանց «ռեալիստական», մանավանդ վերքերի պատկերման առումով։

«Պոմպեյում, եւ առհասարակ Հռոմեական կայսրությունում գլադիատորներին այդպես չեն պատկերել»,- նշել է Օսանան՝ ավելացնելով, որ մարտի ելքը հայտնի չէ, բայց վիրավոր գլադիատորը ակնհայտորեն խնդրում է մրցակցին պահպանել իր կյանքը։

«Ես կոմիզմ եմ տեսնում այն բանում, թե ինչպես է պարտվածը բարձրացնում մատը՝ գթություն խնդրելով։ Դա զարմանալի է եւ մեզ հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչպես են հնագույն քաղաքի բնակիչները  վերաբերվել շուրջը տեղի ունեցողին։ Հումորով»,- նշել է հնագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ