News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 05
USD
477.94
EUR
530.13
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատմել է, որ ժամանակին պատահաբար է ընդունվել ՄՄՀՊԻ, իսկ իրականում պատրաստվում էր ընդունվել Մոսկվայի ինժեներա-ֆզիկական ինստիտուտ (ՄԻՖԻ)։

«Ես փաստաթղթերս հանձնել էի ՄԻՖԻ, բայց մայրս ասաց. «Դե, Աստծու սիրուն, եթե ուզում ես ՄԻՖԻ, գնա ՄԻՖԻ։ Բայց ՄԻՖԻ-ում, ինչպես եւ բուհերի մեծ մասում, քննություններն օգոստոսի 1-ին են, իսկ ՄՄՀՊԻ-ում՝ հուլիսի 1-ին։ Դժվա՞ր է քեզ համար։ Դա հո չի փոխում քո կոչումը, քո մտադրությունը՝ ընդունվել ՄԻՖԻ։ Փորձիր քեզ այդ գործում։ Կիմանաս, թե որքանով ես բազմակողմանի»,- ասել է Լավրովը «Առաջին ալիքի» վավերագրական ֆիլմում՝ նվիրված Ռուսաստանի ԱԳՆ ՄՄՀՊԻ-ի 75-ամյակին։

Այդպիսով, ապագա նախարարն ընդունվել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ միայն այն պատճառով, որ քննություններն այնտեղ ավելի շուտ էին սկսվում։ Հետո դիվանագետը, իր խոստովանությամբ, որոշել է «ճակատագիրը փորձել, եւ հուլիսն անցկացրել է ոչ թե քննություններին պատրաստվելով, այլ Օստանկինոյի հեռուստակենտրոնում փոս փորելով։

Նախարարի խոսքով՝ «նույն փոսում» նրա հետ եղել է ապագա ընկերը՝ ներկայում ՄՄՀՊԻ ռեկտոր Անատոլի Տորկունովը։

«Մենք դնում էինք բարձրտեխնոլոգիական հնարավորությունների հիմքերը, որոնք այսօր ունի մեր հեռուստատեսությունը»,- կատակել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել