News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան ցանկանում է ազատ զոնա ստեղծել Հյուսիսային Սիրիայի հատվածում եւ իր տարածքում գտնվող 3 միլիոն սիրիացիներին տեղափոխել այդ գոտի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արեւելագետ, ՀՀ ԳԱԱ գիտաշխատող Արարատ Կոստանյանը՝ խոսելով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջանում «Խաղաղության աղբյուր» անունը կրող ռազմարշավի մասին։

«Թուրքիայում խնդիրներ են առաջանում սիրիացիների հետ, քաղաքացիների կողմից անընդհատ հարձակումներ են կատարվում սիրիացիների ստեղծած ընկերությունների, նրանց խանութների վրա, որովհետեւ Թուրքիայի տնտեսությունը հիմա լավ վիճակում չէ, եւ թուրքերը համարում են, որ 3 միլիոն սիրիացի աշխատելով Թուրքիայում՝ խլում է Թուրքիայի քաղաքացիների գործերը եւ հնարավորությունները»,–նշեց նա։

Արեւելագետը կարծում է, որ այս գործողությունները կարող են լայնածավալ պատերազմի վերածվել, «որովհետեւ երեկվանից սիրիական զորքը շարժվում է Հյուսիսային Սիրիա»։

Թուրքիայի գործողությունները, նրա համոզմամբ, ծավալապաշտական են, «որովհետեւ  Թուրքիան այդ տարածքներ ներխուժելուց հետո ստեղծել է իր դպրոցները, իր դրոշներն է ծածանել, նունիսկ խոսվում է, որ թուրքական փող է շրջանառվում»։

Արեւելագետը կարեւորում է, որ սուննի աշխարհի առաջնորդը լինելու Թուրքիայի փորձերը հօդս ցնդեցին, քանի որ արաբական աշխարհը եւս կոշտ արձագանքեց այս ներխուժմանը. «Թուրքիան փորձում էր լինել սուննի աշխարհի առաջնորդը, շատ հաճախ Պաղեստինի իրավունքների մասին էր խոսում, որը դրական էր ընդունվում արաբական աշխարհում, բայց հիմա կարծում եմ, որ այդ մտայնությունը հերքվեց, քանի որ արաբական աշխարհը դեմ կանգնեց Թուրքիայի ներխուժմանը»։

Սիրիայում ստեղծված իրավիճակին ՀՀ արձագանքի մասով Արարատ Կոստանյանը նկատում է, որ ՀՀ ԱԳՆ-ի եւ վարչապետի մակարդակով արված հայտարարություններում խոսվում է Սիրիայի անվտանգության եւ տարածքային ամբողջականության մասին, բայց ոչ հայ համայնքի. «Բայց չէր խոսվում հայկական համայնքի մասին, քանի որ, օրինակ, Ղամիշլի քաղաքում կա կա հայկական համայնք, եկեղեցի, դպրոց։ Գնահատելի է հայտարարությունը, որ ՀՀ–ն պատրաստ է Սիրիայում մեր քաղաքացիների տեղափոխումը Հայաստան կազմակերպել եւ քաղաքացիություն շնորհել, բայց հետաքրքիր է, որ Քամիշլիի հայերը ցանկություն չունեն հողը լքել եւ ասում են՝ ինչ էլ լինի, չենք ցանկանում դուրս գալ այստեղից, նույնիսկ քրդերի հետ փոքր գումարտակ են ստեղծել եւ պաշտպանվում են Թուրքական զորքերից»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջանում «Խաղաղության աղբյուր» անունով ռազմարշավ է սկսում։

Հայտարարությունից հետո թուրքական զինուժի գործողությունները դատապարտեցին  բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ բոլոր երկրները՝ հանդես գալով ռազմարշավը դադարեցնելու համատեղ կոչով: Իսկ Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան եւ Նիդեռլանդները հայտարարել են, որ կասեցնում են Թուրքիային զենքի մատակարարումը։

Ավելի ուշ Թուրքիային համատեղ հակահարված տալու համար քրդական խմբավորումները համաձայնության են եկել սիրիական կառավարության հետ՝  թուրք-սիրիական սահմանին կառավարական զորքեր տեղակայելու շուրջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ