News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այն գործընթացները, որ ընթանում են ԱԺ պատերի ներսում, գնալով ավելի շատ ձեռք են բերում քաղաքական ու քաղաքակիրթ բնույթ եւ կայացման ճանապարհին են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«ԱԺ-ից դուրս դիսկուրսը քաղաքական չէ, ավելի շատ նախկին եւ ներկա իշխանությունների պայքար ու հակամարտություն է: Հանրային խնդիրները, որոնք  կան հանրության մեջ, ԱԺ-ն փորձում է ներքաշել խորհրդարան: Օրինակ Ամուլսարի հարցը կառավարության տիրույթում էր, բայց ԱԺ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց եւ փորձեց քաղաքակիրթ բանավեճի ճանապարհով տանել»,-ասաց նա:

Սերգեյ բագրատյանը նաեւ հավելեց, որ նոր իշխանությունը, որ պետք է հետո գա, անհույս է, որ նախկին իշխանությունները կարծում են, թե ինչ-որ բան կփոխվի իրենց կյանքում. «Իրենք պետք է հաշտվեն, որ իրենք անդառնալի հեռացել են:

Ես այն գործարարներին, որոնք նախկին իներցիանով դեռ մենաշնորհների են տիրապետում, կոչ կանեի ժամ առաջ ինքնակամ հանձնեն այդ մենաշնորհները՝ դրանով արձագանքելով, որ պատրաստ են ազատ մրցակցության պայմաններում հաստանալ ու հարստացնել»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ