News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի փաստաբանները մտադիր են միջնորդել դատն առանց նախկին նախագահի անցկացնելու մասին, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է պետության նախկին նախագահի պաշտպաններից Զամիր Ժոոշեւը։

«Մենք միջնորդություն կներկայացնենք նախնական լսումները եւ հետագա դատավարությունն առանց Ալմազբեկ Շարշենովիչի մասնակցության անցկացնելու մասին»,- ասել է Ժոոշեւը։

Բիշքեկի Պերվոմայսկյան շրջանային դատարանում անցած ուրբաթ սկսվել են քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաեւի ապօրինի ազատ արձակման գործի նախնական լսումները, որի մեղադրյալներից մեկն Աթամբաեւն է։

Բայց նախկին նախագահը հրաժարվել է գալ դատարան։ Հերթական դատական նիստը նշանակված է երկուշաբթի։ Աթամբաեւը նորից հրաժարվել է գալ դատարան։

Փաստաբանի խոսքով՝ նախկին նախագահը նման որոշում է կայացրել ի նշան բողոքի «տեղի ունեցող անօրինության» դեմ։

2006 թվականին Բաթուկաեւը դատապարտվել է 16 տարի 8 ամիս ազատազրկման Բիշքեկի արվարձաններից մեկում զանգվածային անկարգությունների կազմակերպման համար։ Խռովության ժամանակ սպանվել են պատգամավոր Թինիչբեկ Աթամբաեւը, պատժի կատարման գլխավոր վարչության պետ Իքմաթուլա Պոլոտովը եւ խորհրդարանի երկու աշխատակից։ 2013-ին Բաթուկաեւը ազատ է արձակվել բանտից բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, որը նրա մոտ վերջին փուլի արյան քաղցկեղ է հայտնաբերել։ Քննության տվյալներով՝ նրա ազատագրման գործին կարող էին մասնակից լինել բարձրաստճան պաշտոնյաներ, այդ թվում նախկին նախագահ Աթամբաեւը։ Նրան վերագրվում է «կոռուպցիայի կազմակերպում ի շահ կազմակերպված հանցավոր խմբի»։

Ղրղզստանի հատուկ ծառայություններն օգոստոսի 7-8-ին Աթամբաեւին կալանավորելու գործողություն են իրականացրել Քոյ-Թաշ գյուղում գտնվող նրա նստավայրում, որը մայրաքաղաքից 20 կիլոմետր է հեռու։ Նրանք նախկին նախագահի կողմնակիցների դեմ կիրառել են հատուկ միջոցներ։ Աթամբաեւի կողմնակիցները պատասխան կրակ են բացել։ Առաջին օրը չի հաջողվել կալանավորել նախկին նախագահին։ Հաջորդ օրը կողմնակիցների եւ ուժայինների բախումները վերսկսվել են ու շարունակվել մինչեւ առավոտ, չնայած ինքը՝ նախկին նախագահը, հանձնվել էր ուժայիններին։ Հատուկ գործողության հետեւանքով, առողջապահության նախարարության տվյալներով, տուժել է 136 մարդ։ Մեկ հատուկջոկատային զոհվել է։

Ղրղզստանի ամենամեծ խորհրդարանական կուսակցության՝ սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Աթամբաեւը 2017-ին իշխանությունը հանձնեց իր հարջորդին եւ մերձավոր զինակցին՝ Սոորոնբայ Ժեենբեկովին, նախագահական ընտրությունների արդյունքում։ Բայց շուտով նախկին նախագահի թիմի անդամների դեմ հարուցվեցին քրեական գործեր։ Ինքը՝ Աթամբաեւը, զրկվեց նախկին նախագահի կարգավիճակից եւ մեղադրվեց ծանր ու հատկապես ծանր հանցագործությունների կատարման մեջ։ Պետության նախկին ղեկավարը քանիցս հայտարարել է, որ բոլոր մեղադրանքներն իր եւ իր կողմնակիցների հասցեին կրում են քաղաքական բնույթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ