News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բլոկչեյն տեխնոլոգիան կարող է օգտագործվել ոչ միայն կրիպտոարժույթի հետ աշխատելիս, այլեւ շատ այլ ոլորտներում, օրինակ՝ տրանսպորտի եւ փոխադրման ոլորտներում։ Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բլոկչեյնի գծով փորձագետ, CryptoRobby-ի ղեկավար Ռոբերտ Շվերթները, բլոկչեյնը բարդ տեխնոլոգիա է, որը կարող է մեր կյանքը շատ ավելի հեշտացնել։

Փորձագետի խոսքով՝ փոխադրման ոլորտում բլոկչեյն տեխնոլոգիան կարող է օգնել ազատվել ավելորդ թղթաբանությունից. շնորհիվ այդ տեխնոլոգիայի ցանկացած փաստաթուղթ պահելն ավելի հարմար եւ անվտանգ կլինի, այդպիսի փաստաթղթերը անհնար կլինի պատահաբար ջնջել կամ կորցնել։ Բացի այդ, թղթաբանությունը կպակասի, ինչը հնարավորություն կտա խնայել բավական ժամանակ։

Բլոկչեյն տեխնոլոգիան կարող է օգտագործվել նաեւ տաքսիների նոր ցանցի ստեղծման համար, որի միջոցով օգտատերը կարող է ուղղակիորեն կապվել վարորդի, այլ ոչ թե սերվիսի հետ, որտեղ վարորդն աշխատում է։ Այդ համակարգը, մասնագետի խոսքով, արդեն կա Հարավային Կորեայում, այն կոչվում է MVL, արդեն 500 հազար օգտատեր ունի եւ 50 հազար վարորդ, համակարգն արդեն տարածվում է նաեւ ասիական այլ երկրներում։ Չի բացառվում, որ ոչ հեռավոր ապագայում այն կգա նաեւ Եվրոպայի երկրներ եւ անգամ Հայաստան։

Ռոբերտ Շվերթները եկել է Հայաստան՝ մասնակցելու  ChainPoint 19 համաժողովին՝ նվիրված բլոկչեյն տեխնոլոգիաներին։ Սա փորձագետի երկրորդ այցելությունն է Հայաստան, առաջինը 1999-ին էր, եւ, նրա խոսքով, 20 տարում երկիրը անճանաչելիորեն փոխվել է։ Այցի ընթացքում փորձագետը հույս ունի Հայաստանում գտնել լավ ծրագրավորողներ եւ հետաքրքրիր սթարտափեր, որոնց հետ կարելի կլինի համագործակցել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ