News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երկար ժամանակ ապրելով սթրեսների մեջ հասարակությունը ձեռք է բերել բավականին ագրեսիվ վարքագիծ եւ հնարավոր է, որ հեղափոխության երկրորդ ալիք առաջանա, որը սրփի, տանի նույնիսկ նախկին իշխանության անմեղ մասնակիցներին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով, երկրորդ ալիքը կարող է ավելի բիրտ լինել, ինչը վտանգավոր է պետության զարգացման տեսանկյունից. «Այդ իմաստով գերադասելի է, որ նախկին իշխանությունն ավելի զուսպ հանդես գա եւ դրանով ատելությունը չբորբոքի: Հիմա ժամանակ է պետք, որ մարդիկ իրենց ագրեսիան նվազեցնեն: Պետության զարգացումը կբերի նոր օրակարգերի ձեւավորման եւ հանրության վիրավորված, խոցված, ցավ ապրած մարդիկ այլեւս նոր մտածողությամբ կզբաղվեն պետականաշինությամբ: Դա կմոռացնի ցավը:

Մյուս կողմը, որը դժվար վիճակի մեջ է պաշտպանելու անցյալը, որն արդեն մերժվել է, խնդիրներ կունենան հեղափոխության երկրորդ ալիքի հետ: Պետք է ուղղակի ապահովել իրավական կողմը, ոչ թե գնալ գաղափարախոսական հակադրությունների ճանապարհով, որը դատապարտված է: Դրանով թույլ կտրվի, որ պարպվի ժողովրդի տարիների ատելությունը: Դրան չպետք է խոչընդոտել, որովհետեւ դա վտանգավոր ընթացք կունենա: Միգուցե նախկինների ինքնապաշտպանության բնազն է աշխատում, որը բորբոքում է նոր ատելություն»,-ընդգծեց ԲՀԿ-կան պատգամավորը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
Ապա՝ նույն ժամանակահատվածում, պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան...
«Փաստ».  Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում
Այսինքն, իրական հանդիպում «բնակիչների հետ», որի ժամանակ մարդիկ իրենց կարծիքն ուղիղ կասեին Նիկոլ...
«Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի
Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը...
«Ժողովուրդ». Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184
Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է...
«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում
Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է...
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Ամենաշատ