News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Առավելագույն ազատական օրենսդրությունը կրիպտոարժույթների հարցում կբարձրացնի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ։ Այս մասին լրագրողներին ասել է Nooor հայկական բլոկչեյն ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում բավական մեծ թվով մարդիկ են օգտագործում կրիպտոարժույթ, բայց պետության հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ։ Առուշանյանը նշել է, որ ԿԲ-ն չի արգելում, բայց եւ թույլ էլ չի տալիս օգտագործել այն։ «Նման քաղաքականությունն անհասկանալի է։ Ավելին, կարգավորման բացակայությունը բարձրացնում է ռիսկերը։ Ցանկացած ներդրում ռիսկեր է պարունակում, բայց երբ չկան պետության կողմից սահմանված խաղի հստակ կանոններ, այդ ռիսկերը կրկնապատկվում են»,- ասաց Առուշանյանը։

Նա տեղեկացրեց, որ  ասոցիացիան մշակել է ոլորտի կարգավորման օրինագիծ, փաստաթուղթը ներկայացվել է կառավարության քննարկմանը եւ ներկայում անցնում է քննարկման փուլը։ «Եթե մենք կարողանանք ոլորտի առավելագույն ազատական կարգավորում ընդունել, ապա բլոկչեյնով զբաղվող օտարերկրյա շատ ընկերություններ կհետաքրքրվեն Հայաստանում աշխատանքով»,- ամփոփել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
105 տրիլիոն նիշով հաշվարկված Պի թիվը գերազանցում է համաշխարհային ռեկորդը
Քանի որ ապագայում համակարգիչները դառնում են ավելի հզոր, մենք անխուսափելիորեն կսկսենք բացահայտել ...
Ստեղծվել է աշխարհում ամենամեծ պրոցեսորը
Պրոցեսորն առաջարկվում է օգտագործել մեքենայական ուսուցման ալգորիթմերի աշխատանքի համար...
Amazon-ը և Microsoft-ը դադարեցնում են իրենց ամպային արտադրանքները Ռուսաստանում
Այս կապակցությամբ Softline-ը զգուշացնում է Microsoft-ի, Amazon-ի և Google-ի ամպային արտադրանքների և ծառայությունների շահագործման հնարավոր ֆունկցիոնալ սահմանափակումների մասին...
Չինական ավտոարտադրողը սկսել է սմարթֆոններ նվիրել իր հաճախորդներին
Nio Phone-ն ունի 6,81 դյույմանոց OLED էկրան՝ 1440 x 3088 պիքսել թույլատրությամբ, 120 Հց հարմարվողական...
ԱՄՆ Կոնգրեսը կրկին փորձում է արգելել չինական TikTok սոցիալական ցանցը
2020 թվականին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը փորձեց դա անել, բայց անհաջող էր...
Վարչապետն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա»-ի ղեկավարությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա» ընկերության բաժնետեր…
Ամենաշատ