News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսվեց եւ ավարտվեց դրա հայտարարմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

Նրա խոսքով՝ տնտեսական հեղափոխությունը ենթադրում էր նոր տնտեսական մոդելի, մեխանիզմների ներդրում եւ համապատասխան քաղաքականության անցկացում:

«Սակայն մինչ այժմ նոր մոդելներ չեն ներկայացվել: Հին քարտեզով նոր քաղաք չես կառուցի»,- նշեց տնտեսագետը:

Նոր իշխանությունը, նրա գնահատմամբ, շարունակում է հին իշխանությունների նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը, որը ենթադրում է հարուստների հետագա հարստացում, որպեսզի վերջիններս, իրենց հերթին, պահեն մյուսներին: «Սակայն որեւէ երկիր նման տնտեսական մոդելի դեպքում չի զարգանա, եւ Հայաստանը բացառություն չի լինի»,- ընդգծեց Պարսյանը՝ հավելելով, որ Հայաստանին անհրաժեշտ է տնտեսական իրական ինկլյուզիվ մոդել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ